Կոլբան աջակցում է ակտիվիստների ու ձեռներեցների, ինչպես նաև կառավարման համակարգում աշխատող առաջադեմ պրոֆեսիոնալների, ովքեր հասկանում են հասարակության խորքային խնդիրներն ու մտահոգ են դրանց լուծմամբ:

Մենք քննում ու գնահատում ենք ոչ միայն ներկայացված գաղափարը, այլ նաև ներկայացնողին, որովհետև Կոլբան մարդկանց ակումբ է ու մարդկանց համայնք:

Մենք աշխատում ենք նորարարների հետ՝ տարեկան մի քանի անգամ հայտարարվող ինկուբացիոն շրջանների միջոցով: Նորություններին կարող եք հետևել Կոլբա կայքի “Մրցույթ” բաժնում:

Միգուցե դու՞

Եթե դու համապատասխանում ես այս չափանիշներին, մենք կօգնենք քեզ ստեղծել ֆինանսապես կայուն, հայկական ու միջազգային նորարար ցանցերին կապված ծրագիր: Դու կարող ես միանալ մեր տաս հաջողակ թիմերի խմբին և մասնակցել սոցիալական ստարտափերի ինկուբացիա ծրագրին: Մենք կօգնենք, որ քո գաղափարը դառնա ծրագիր կամ նոր սոցիալական ծառայություն ու տարածվի հասարակության մեջ:

Մեր ինկուբացիոն շրջանին մասնակցած թիմերը կկարողանան.

  • Մասնակցել ծրագրերի դիզայնի սեմինարների;
  • Ստանալ մասնագետների և խորհրդատուների օգնություն;
  • Ունենալ ֆոնդահայթայթման աջակցություն:

Ինկուբացիայի ծրագիրը տրամադրում է անհրաժեշտ ուղեցույցներ, խորհրդատվություն ու թույլ տալիս փորձարկել ձեր ծրագիրը՝ ստեղծելով էֆեկտիվ ստարտափեր:

Թիմերից ակնկալվում է նաև հետադարձ կապ: Ձեր ծրագրի զարգացմանը զուգահեռ, մենք ակնկալում ենք, որ դուք կշարունակեք կիսվել մեր վեբ հարթակներում ձեր հաջողություններով, ներգրավվել ծրագրերի դիզայնի, ծառայությունների, համակարգերի ու գաղափարների մշակման մեջ:

Ինչպե՞ս դիմել

  • Կարող եք պարզապես արձագանքել մեր մրցույթներից որևէ մեկին, պատմել ձեր գաղափարների մասին մեր սոցիալական կայքերում կամ մասնակցել մեր սեմինարներին:
  • Մենք ընտրում ենք լավագույն գաղափարները և անհրաժեշտության դեպքում գաղափարները միավորում թեմատիկ խմբերում:
  • Այնուհետև ձեր թիմը մասնակցում է մեր երկօրյա ծրագրային դիզայնի սեմինարին, որի ընթացքում դուք ստեղծում եք ձեր գաղափարի մոդելային նախատիպը:
  • Եթե ծրագրի մոդելն աշխատում է, դուք հնարավորություն կստանաք օգտվել խորհրդատուների ու փորձագետների մեր հնարավորություններից, որպեսզի զարգացնեք ձեր նախագիծը:
  • Այնուհետև մենք դրամաշնորհային ներդնում ենք անում ծրագրի մեջ և օգնում ենք ձեզ լրացուցիչ ֆոնդահայթայթման գործում:
  • Դուք սկսում եք ինֆորմացիա տարածել ձեր ծրագրի մասին առցանց հարթակներով ու կապվել միջազգային փորձագիգտական ցանցերի:

Ընտրության չափանիշները

  • Դուք խորապես հասկանում եք և գիտեք վերհանված խնդիրը;
  • Դուք ունեք հստակ ծրագիր՝ խնդիրը լուծելու վերաբերյալ;
  • Դուք կարող եք մոբիլիզացնել համայնքի ռեսուրսները;
  • Դուք համաձայն եք աշխատել “Creative Commons” սկզբունքով և ներգրավվել Կոլբայի ցանցային աշխատանքներին ու քննարկումներին:

Ի՞նչ եք դուք շահում

  • Գիտելիք, հմտություններ, առաջնորդության փորձ;
  • Խորհրդատվություն, փորձագիտական աջակցություն, կապեր;
  • Սոցիալակն ներդրումների ու ֆինանսավորման ծրագրերի մասնակցություն:

Եթե հետաքրքրված եք, մասնակցեք մեր մրցույթներին: